Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Մարսողական համակարգի դիսկինեզիա. նևրոպաթիկ փսխում

Այս ախտաբանությանն են վերագրում այն հիվանդությունները, որոնք արտահայտվում են մարսողական օրգանների շարժողական ֆունկցիայի և տոնուսի խանգարումներով։ Դիսկինեզիայի պատճառները տարբեր են և որոշ չափով կապված են երեխաների տարիքի հետ։ Դիսկինեզիայի առաջացումը մեծ մասամբ պայմանավորված է մարսողական համակարգի նյարդամկանային կառուցվածքի և կարգավորող մեխանիզմների անհասունությամբ։ Շարժման խանգարումները (պերիստալտիկա) սովորաբար ծագում են այն օրգաններում, որոնք ունեն հարթ մկաններ՝ որկոր, ստամոքս, լեղուղիներ, աղիքներ։

 

Նյարդաախտային (նևրոպաթիկ) փսխում։ Կարող է հայտնվել վաղ տարիքում, հաճախ՝ առաջին հավելյալ կամ ստիպողական կերակրման ժամանակ։ Կրկնվող ստիպողական կերակրումների հետևանքով նյարդաախտային փսխման պայմանական ռեֆլեքս է առաջանում։ Բարձր տարիքի երեխաների մոտ փսխումը վեր է ածվում տրվող անցանկալի սննդի նկատմամբ բողոքի։ Այդ տարիքում երեխաները երբեմն արհեստականորեն հրահրելով իրենք են փսխում առաջացնում։ Հետագայում երեխաները սկսում են օգտվել այդ հանգամանքից՝ իրենց այս կամ այն ցանկությունը կատարելու նպատակով։

 

Բուժումը։ Մեծ նշանակություն ունի ճիշտ դաստիարակումը և ճիշտ կատարվող կերակրումը, որը բացառում է ստիպողական ներգործումը։ Ծանր դեպքերում նշանակում են հանգստացնող, հոգեհակ (պսիխոտրոպ) դեղամիջոցներ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ